Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո՝ նրա կատարած դատապարտելի գործողությունների պատճառով։ Այս մասին Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Հաշվի առնելով այն սարսափելի գործողությունները, որոնք նա կատարել է որպես դատավոր և որպես նախագահ, այո՛, Իրանի ժողովուրդը պետք է ավելի լավ զգա իրեն»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով սենատոր Թեդ Քրուզի հարցին՝ արդյո՞ք աշխարհն ավելի լավն է դարձել Ռաիսիի մահից հետո։
«Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»,- հավելել է Բլինքենը։