Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձեբակալվել է Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 24-ամյա Արմեն Ֆ.-ն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի, Վանաձոր քաղաքի Թատերական փողոցում հաշվառված, 28-ամյա Էվա Յաշկովան հայտարարություն է տվել Ոստիկանության Գուգարքի բաժին, որ մարտի 1-ին ժամը 19:30-ի սահմաններում Գուգարք գյուղի ծայրամասում, երբ ինքը հեծանիվ վարելիս է եղել, Արմեն Ֆ.-ն հեծանվից իրեն ցած է գցել, որից հետո փորձել է հանել իր տաբատը, վերնազգեստը, հետո նստել իր վրա, բռնել կրծքերից և հանելով տաբատը՝ փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են Արմեն Ֆ.-ի ինքնությունը և գյուղի 13-րդ փողոցից նրան բերման են ենթարկել Ոստիկանություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Է. Յաշկովան որպես կամավոր գրանցված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:
Արմեն Ֆ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է: