Մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Նորիկ Ղ․-ն և հայտնել, որ 10 հոգի հարձակվել և կոտրում են Վարդանանց 13 հասցեում գտնվող «Ռոյալ մյուզիք հոլ»-ի դուռը: