Ես չեմ կարծում, որ դուք կարող եք չեզոք մնալ այս իրավիճակում, եւ չեզոք էլ չեք: Այս մասին այսօր փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների և ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջն որդ Բագրատ Սրբազանը:
«Չեզոք մարդ չի կարող այսօր լինել մեր երկրում: Չեմ ուզում սեւ ու սպիտակի մասին ասել, ասել՝ կամ սեւ պետք է լինի, կամ սպիտակ: Կամ պետք է հարմարվող լինի մեր իրականության ստի հետ, կամ պետք է ընդվզի: Դա մեր կոնկրետ իրականությունն է, հնարված չէ: Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար: Ինձ համար մտահոգիչ է, որ ամբողջ խորհրդարանով կարող են պարզապես այս շարժման մասին, մեր մասին ամեն ինչ թույլ տան ասելու եւ անպատասխանատու կերպով»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Նա նշեց, որ շարժումը երեք փուլ ունի. «Առաջին փուլը մեզ համար եղել է Ոսկեպար, բաղանիս, Կիրանց գյուղերի սահմանազատման ապօրինի գործընթացը եւ հանրահռչակումը, եւ պաշտպանությունը մեր ժողովրդի: Այդ պայքարը տեղափոխել ենք Երեւան, որը խնդրի լուծման միակ տեղն է: Երկրորդ տեղն էլ երեւի Բաքուն է, բայց մեր հնարավորությունը Երեւանն է: Երկրորդ փուլը զգացմունքային ֆոնից դեպի բանականություն գնացող իրադարձությունն է: Մինչեւ մայիսի 26-ը երկրորդ փուլը կամփոփվի, եւ մենք մուտք ենք գործելու երրորդ փուլը, որը բարդ, դժվար, բայց հաճելի ժամանակահատված է, կարծում եմ, բոլորիս համար: Որովհետեւ եզրահանգումը մենք տեսնում ենք այս շարժման տրամաբանական ավարտով»,-ասաց Սրբազանը: