Search
Close this search box.

Հիվանդանոցում մոր կողմից լքված 6 ամսական Նարեկին շատերն են ցանկանում որդեգրել

Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական Նարեկին փոքրիկին թողել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և հեռացել:

Նյութը հրապարակելուց հետո՝ ArmLife.am-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում՝ փոքրիկին որդեգրելու պատրաստակամությամբ՝ միաժամանակ ակնկալելով խմբագրության աջակցությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:

Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանում երեխայի որդեգրման կարգի բոլոր մանրամասները՝ այստեղ

Please enter a valid URL