Լոնդոն-Սինգապուր թռիչքի ժամանակ ուժեղ տուրբուլենտության պատճառով 1 ուղևոր է մահացել, 30-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ն։
Boeing 777-300ER ինքնաթիռը Սինգապուրի փոխարեն վայրէջք է կատարել Բանգկոկում։
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ։