Search
Close this search box.

Երևանի «Մետաքս» թաղամասում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է

Shamshynan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ մարտի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում 21-ամյա Գրիգոր Միքայելյանը իր վարած Mercedes մակնիշի 32 LL 446 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում՝ «Ծիրան» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է:

Please enter a valid URL