ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նվազեցնում է «քցելու» հնարավորությունը։
«Պետք է անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, որ իմանաս՝ այդ հավանականությունը նվազեցնում ես»,- ասել է նա։ Ըստ Սիմոնյանի՝ ադրբեջանի հետ սահման ունենալն ու խաղաղության պայմանագիրն ամրացված գծից ավելի պինդ ու ուժեղ փաստարկ է, որին պետությունը պետք է գնա։