Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախարարների կաբինետի նիստից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները:
«Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը։ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար», — ասել է նա:
Նախօրեին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգը:
«Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին: Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար»,- ասված է հայտարարության մեջ։