Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով։
Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին։
«Լեռնային գոտում նախագահի ուղղաթիռի կործանման վայրում, որը վերադառնում էր Ադրբեջանում հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունից, շատ թանձր մառախուղ էր, նույնիսկ ձյուն, տեսանելիությունը նվազագույն էր։ Սա առաջին վարկածն է, թե ինչու է դա տեղի ունեցել։ Այս պատճառով փրկարարներից ժամանակ է պահանջվել այնտեղ հասնելու համար»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել էր, որ թռիչքի պահին ուղղաթիռի կործանման վայրում նկատվել է «ջերմային դեպրեսիա»։
«Պատկան մարմինները և մասնագետները պետք է բոլոր կողմերից ուսումնսիրեն իրավիճակը, պարզեն՝ ինքնաթիռի կործանման պատճառը կլիմայական, տեխնիկական, թե ինչ-որ միջամտություն է եղել։ Մենք սպասում ենք այդ ուսումնասիրությունների արդյունքներին»,- ասել է Սանեին՝ կոչ անելով «չօգտվել» մի շարք լրատվամիջոցներում Ռաիսիի մահվան հանգամանքների մասին տարածված լուրերից։