Search
Close this search box.

Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը

Իրանի նախագահի ժամանակսվոր պաշտոնակատարը, ըստ ամենայն, կլինի երկրի փոխնախագահը՝ 68-ամյա Մոհամմադ Մոհբերը։ Նրան պաշտոնում պետք է հաստատի կառավարության բոլոր գործերում վերջին խոսքն ասող գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Մոհբերն առաջին փոխնախագահ է ընտրվել Ռաիսիին իշխանության բերած 2021 թվականի ընտրություններից հետո, հաղորդում է BBC-ն։ Մոհբերը հայտնի է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ մտերմությամբ։

2010 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Մոհբերի նկատմամբ «միջուկային կամ բալիստիկ հրթիռներին առնչվող գործողություններում» ենթադրյալ մասնակցության համար։ Երկու տարի անց նա հանվել է ցանկից։

Մոհբերը նախկինում ղեկավարել է Իրանի գերագույն առաջնորդին առնչվող Setad ներդրումային հիմնադրամը: 2013 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հիմնադրամի և նրա վերահսկված 37 ընկերությունների նկատմամբ։

Please enter a valid URL