«Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Փորձել եմ քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում… Թշնամին սենց, կույր աղիքով, պետք է մտնի մեր երկիր: Այս հատվածում կան տներ, կամուրջ, վարելահողեր, որոնք ունեն կադաստրի վկայականներ ու ստացվում է՝ այս հատվածը պետք է Կիրանցի բնականոն կյանքը հարամի: Որպեսզի պատկերացնեք այդ կտորի չափերը, 260 մ լայնությունն է, 600 մ երկարությունը»,- նշել է նա: