Search
Close this search box.

Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան

Սահմանը չեն գծում, սահմանը զատում են թշնամու թելադրանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում Կիրանցի մուտքի մոտ հայտնեց Բագրատ Սրբազանը:

«Այսօր ու վերստին նրանք նոր գերեզմանաքար են դնում Հայաստանի Հանրապետության վրա, սա գյուղի հետ շատ քիչ առնչություն ունի»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանը քմծիծաղով արձագանքեց Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքի տարածած տեղեկությանն առ այն, որ Կիրանցում սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը, այդ պատճառով են ոստիկանական կուտակումներն ու Կիրանցի մուտքի փակ լինելը։

«Այս երկրում ոչ մի մարմին չի աշխատում բացի «Հայկական ժամանակ»-ից»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ այստեղ Բերձորի միջանցքը կսարքեն:

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից հետո կիրանցեցիները կրկին ճանապարհը փակել էին:

Ոստիկանական ուժերը երեկ ընդդիմադիր պատգամավորների և մշակութային մի շարք գործիչների արգելում էին մտնել Կիրանց: Ընդդիմադիր պատգամավորներին այլընտրանքային ճանապարհով հաջողվեց հասնել գյուղ:

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

Please enter a valid URL