ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը՝ հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խնդրում եմ ընդունեք մեր խորին ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին պատուհասած ահռելի ողբերգության կապակցությամբ՝ ավիավթարի, որը խլեց նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի կյանքը, ինչպես նաև ձեր կառավարության մի խումբ այլ նշանավոր գործիչներ։
Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ականավոր քաղաքական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքին ծառայելուն։ Նա իրավամբ վայելում էր իր հայրենակիցների բարձր հարգանքը և արտերկրում՝ նշանակալի հեղինակություն։ Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա անձնական անգնահատելի ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում և մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար։
Մի քանի անգամ առիթ եմ ունեցել հանդիպելու Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիին և ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը: Խնդրում եմ ձեզ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել հանգուցյալ նախագահի ընտանիքին և ընկերներին և բոլոր նրանց, ովքեր զոհվել են այս սարսափելի աղետի հետևանքով։ Նրանց և Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ հոգեկան տոկունություն՝ նման ծանր, անդառնալի կորստի դիմաց»։