Search
Close this search box.

Իրանում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները թաքցնելու են. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարզ է, որ Իրանում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները թաքցնելու են թե՛ իրանական կողմը, թե հավանական կողմը, ով իր «ներդրումն» ունի այդ գործում։
Իրանական կողմը թաքցնելու է նրա համար, որ չկոտրի այն բարձր ոգին, որը կա Իրանում, այն մեծ հավատը սեփական ուժերի նկատմամբ, որը կա Իրանում և դա ճիշտ է։
Իսկ հավանական կողմը, ում մատը կարող է խառը լինել այս ամենում, չի ինքնաբացահայտվի, որովհետև գիտի, թե Իրանը ինչի է ընդունակ, ինչ մասշտաբների ցնցումներ առաջացնելու է ընդունակ։

2020թ․-ից հետո Իրանը տարածաշրջանում և ընդհանրապես տարածաշրջանով հետաքրքրված երկրների մեջ միակն է, որ իր հաստատակամ պահվածքով սառը ցնցուղ լցրեց Թուրքիայի և Ադրբեջանի գլխին, թույլ չտալով , որ այդ պետությունները դառնան տարածաշրջանը ձևողները, ասիչները։
Այս իրավիճակում թերևս Իրանում արտաքին քաղաքականության կայունության միակ հույսն այն է, որ Իրանը համակարգային երկիր է, ըստ կառավարությունների ճաշակների երկիր չէ, ինչպես օրինակ մերը, երբ փոխվում է իշխանությունը, այն իր արտաքին քաղաքականությունն է առաջ տանում, ոչ թե շարունակում նախորդը․․․

Please enter a valid URL