Իրանի հյուսիս-արևմուտքում կործանված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը եղել է ամերիկյան Bell 212։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նրա խոսքով՝ ուղղաթիռը արտադրվել է ԱՄՆ-ում։ Այն կարող էր տեղափոխել մինչև 14 մարդ և ուներ 190 կմ/ժ արագություն։
Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր, որ երբ հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի գտնվելու վայրը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ուղղաթիռի կենդանի ուղեւորների հետքեր չեն հայտնաբերվել։