Search
Close this search box.

Շուտով գերմանական «Porsche»-ը կարտադրի թռչող մեքենաներ, որոնք են լինելու առավելությունները

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը կարող է թռչող ուղևորատար մեքենաներ ստեղծել: Նպատակը քաղաքային թռչող տաքսիների հնարավոր ապագա շուկայում մրցակցության մեջ մտնելն է: Այդ մասին հայտարարել է ընկերության վաճառքի գծով տնօրենը գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Դա իսկապես իմաստ կունենա: Եթե Զուֆենհաուսենից, որտեղ գտնվում է Porsche-ի գործարանը, Շտուտգարտի օդանավակայան գնալու համար ինձ հարկավոր է առնվազն կես ժամ, թռչելու համար կպահանջվի ընդամենը երեքուկես րոպե»,- ասել է վաճառքի գծով տնօրեն Պլատենը:

Պարբերականը հայտնել է, որ Porsche-ի ծրագրերի համաձայն՝ ուղևորները կկարողանան որոշակի վերահսկողություն ունենալ թռչող սարքերի նկատմամբ, բայց օդաչուի արտոնագրի կարիք չեն զգա, քանի որ մեքենայի գործառույթների մեծ մասն ավտոմատացված կլինի:

Please enter a valid URL