Իրանական Tasnim գործակալությունը, վկայակոչելով Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի բանակի հրամանատարին, հայտնում է, որ պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռի ճշգրիտ վայրը։
Հստակեցվում է, որ ազդանշան է ստացվել ուղղաթիռից և անձնակազմի անդամներից մեկի բջջային հեռախոսից։
«Հենց հիմա մենք զինված ուժերով մեկնում ենք այդ տարածաշրջան և հուսով եմ լավ լուր տալ ժողովրդին։ Զինված ուժերի 30%-ը և ավելին ներկա է տարածաշրջանում»,- ասել է բարձրաստիճան զինվորականը։