Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավով տեղեկացել է իրանցի պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի կործանման մասին և հույս է հայտնել, որ լավ նորություններ կունենան, ասել է նախագահը սոցիալական ցանցերում:
«Մենք խորապես վշտացած ենք Իրանի նախագահ, իմ եղբայր Էբրահիմ Ռաիսիին և պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի կործանման կապակցությամբ։ Հուսով եմ, որ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից և նրա պատվիրակությունից»,- գրել է Էրդողանը Telegram սոցիալական ցանցում: