Search
Close this search box.

Աղբյուր. Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվեց։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

Մասնավորապես, սպասվում էր, որ կիրակի օրը Ռայիսին կմասնակցի Հայաստանի տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը։ Թե ինչ տրանսպորտային միջանցքի մասին է խոսքը գնում, լրատվամիջոցը չի մանրամասնում:

Մայիսի 19-ի առավոտյան Ռայիսին այցելել է Արեւլյան Ադրբեջան նահանգ` սահմանին հանդիպել էր Ադրբեջանի նախագահին եւ մասնակցել միջոցառման։

Please enter a valid URL