Search
Close this search box.

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգադրել է բոլոր ուժերն օգտագործել Ռաիսիի ուղղաթիռի որոնման համար

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին կարգադրել է օգտագործել բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության բոլոր ուժերը նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը որոնելու համար։

«Իսլամական Հանրապետության բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության բոլոր հնարավորություններն ու միջոցները պետք է օգտագործվեն որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար այն տարածքում, որտեղ կործանվել է նախագահի ուղղաթիռը»,-իրանական IRIB հեռուստաալիքը մեջբերել է Բաղերիի խոսքերը:

Please enter a valid URL