Search
Close this search box.

Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ

Իրանի Կարմիր մահիկի ընկերության (IRCS) ղեկավար Փիր-Հոսեյն Քուլիվանդը հայտարարել է, որ 40 փրկարարական և արագ արձագանքման խմբեր են ուղարկվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայր, հայտնում է Tasnim-ը։

Նա հայտնել է, որ վթարի գոտի են ուղարկվել IRCS խմբեր Արևելյան Ադրբեջանից և հարակից նահանգներից։

Քուլիվանդը նշել է, որ որոնողական աշխատանքների համար օգտագործվել են նաև անօդաչու սարքեր, սակայն սարսափելի եղանակի պատճառով թռիչքները դժվարացել են։

Ըստ նրա, դեպքի վայրը դժվարանցելի լեռնային գոտում է։

Հաղորդվում է, որ նախագահ Ռաիսիի և նրան ուղեկցողների ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը գտնվում է Օզի գյուղի մոտ, որը գտնվում է Արևելյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգի Արասբարանի անտառներում:

Please enter a valid URL