Ռուսական համացանցի աստղ Անաստասիա Վոլոչկովան իր բաժանորդներին «ԲԴՍՄ ՝ մեծերի համար խաղալիքների» հավաքածուից նոր նմուշ է ցուցադրել։ Լուսանկարում աստղը ցուցադրաբար դնում է մորթուց ձեռնաշղթաները։ Նա հավանաբար այնքան է դրանցով հպարտանում, որ միանգամից երկու լուսանկար է տեղադրել։
Նախկին պարուհին կրկին սադրում է բաժանորդներին անկեղծ լուսանկարներով և թեժ վեճեր է առաջացնում։ Եվ որպեսզի ավելի թեժացնի վեճը, նա ձեռնաշղթաները ոչ թե ննջարանում է լուսանկարել այլ հյուրասենյակում, ռոյալի մոտ։
Ակնհայտ է, որ սադրանքը հաջողվել է։ Պարուհու վրա դժգոհ և թունոտ մեկնաբանություններ են տեղացել։ Շատ օգտատերեր ծաղրանքով հարցրել են, թե երբ է վերջապես նա ցույց տալու ճիպոտը։ Դեռևս պարուհին ցույց է տվել իր հավաքածուի միայն մի փոքր մասը։ Փետրվարի վերջին նա հրապարակել էր վարդագույն ձեռնաշղթաների լուսանկարը՝ ննջարանում։