Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ինչ է հայտնի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսարևմուտքում, հայտնում է Tasnim-ը։

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը վերադառնում էր Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանից՝ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ամբարտակի բացումից հետո:

Նշվում է, որ նախագահի շրջապատից որոշ անձինք կապ են հաստատել հրամանատարական կենտրոնի հետ, ինչը հույս է ներշնչում, որ վթարից զոհեր չեն եղել։

Նախագահական պատվիրակությունը մեկնել է երեք ուղղաթիռով։ Նախարարներին ու պաշտոնյաներին տեղափոխող երկու ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

Նախագահին տեղափոխող ուղղաթիռում եղել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլա Մոհամմադ Ալի Ալ-Հաշիմը։

Ուղղաթիռը գտնելու համար այդ շրջան են ուղարկվել Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական խմբերը, զինված ուժերն ու ոստիկանությունը:

Տեղի բնակիչները նշում են, որ իրավիճակն անորոշ է շրջանում առկա մառախուղի պատճառով:

***
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում փրկարարների որոնողական աշխատանքների առաջին կադրերը: Հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Իրանի ներքին գործերի նախարարությունը չի հաստատում, որ երկրի նախագահը ողջ է մնացել կործանումից։ Գերատեսչության տվյալներով՝ Էբրահիմ Ռաիսիի հետ կապ չկա։

Please enter a valid URL