«Ներկայումս ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը, և մենք տեսնում ենք այդ գործընթացի առաջին դրական արդյունքները»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Իրանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Սա հույս է ներշնչում, որ վերջապես, երկար ընդմիջումից հետո, կարող է խաղաղության պայմանագիր կնքվել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում»,- նշել է նա։