Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը, որոնց ոստիկանները չթույլատրեցին գնալ Կիրանց, սըտիպված եղան դաշտամիջյան շրջանցիկ ճանապարհով գնալ Կիրանց:
Նշենք, որ ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ այս պահին հսկումեն Կիրանցի մուտքը, Տավուշի մարազային ոստիկանության պետը հայտարարում է, որ բացւ Կիրանցի բնակիչներից, ոչ ոքի մուտքը չի թույլատրվում, քանի որ սահմանապահները աշխատանքներ են իրականացնում:
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը` հայտարարելով, որ. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»:
Նշենք, որ այս պահին մշակույթի գործիչներ էլ են մեկնել Կիրանց, որոնց մուտքը նույնպես արգելվել է: