Search
Close this search box.

ՆԳՆ-ից պարզաբանում են, թե ինչու՞ պատգամավորներին չեն թողնում

Hraparak.am-ը գրել էր, որ լարված իրավիճակ է այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում, ոստիկանությունը թույլ չի տալիս «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մտնել Կիրանց գյուղ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հայտարարել է, որ այս պահին սահմանապահ զորքերը միջոցառում են իրականացնում, որով պայմանավորված չի կարող պատգամավորներին թույլ տալ մտնել գյուղ։

Ի պատասխան նաեւ՝ ՀՀ ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին պարզաբանել են՝ պատգամավորների մուտքն արգելել են, երթևեկությունը սահմանափակվել է՝ Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով, այն է՝ ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով:

Տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև հավաքների և հանրային միջոցառումների անցկացման ժամանակ։

Please enter a valid URL