Search
Close this search box.

Ինչո՞ւ ԵՊՀ դասախոսները համալսարանի բուֆետից չեն օգտվում

Եթե ժամը 13:00 հատվածում կանգնեք համալսարանի դիմաց կտեսնեք՝ ոնց են համալսարանի վարչության անդամները, մի շարք դասախոսներ գնում Ռադիոտան ճաշարան հաց ուտելու. հիմա հարց՝ ինչի՞ համալսարանի բուֆետներից չեք օգտվում, կամ հիմա ինչի՞ չեք խոսում: Ձեզ հաճելի՞ ա, որ մի քանի հարուր դրամով համալսարան եկող ու միջինը տարեկան 550. 000 դրամ վարձ վճարող ուսանողը սոված անցկացնում է համալսարանում: Սա անթույլատրելի է: Վարչակազմը բացի փող հավաքելուց մեկ էլ ներկա բացակա անելուց պիտի զբաղվի նաև կրթական միջավայրի ապահովման հարցերով: Ոնց կարելի ա էս ամեն ինչը տեսնել, լինել սրա մեջ մի քանի տարի ու էլի կուրորեն պաշտպանել եղած ռեժիմը:
Ախր սա բացարձակ անհավասարություն է, դուք կուշտ-կուշտ ուտեք, ուսանողը մնա սոված կամ ծխի ու սուրճ խմի, որ ախորժակը փակի:

Սա այն է՝ ինչ ունենք:

Բայց պատմությունը ցույց է տալիս, որ անհավասարության վերացման ու հավասարության հաստատման ժամանակ անհավասարության պաշտպանները հայտնվում են տարբեր հետաքրքիր իրավիճակներում:

Դավիթ Պետրոսյան. Ֆեյսբուք:

Please enter a valid URL