Search
Close this search box.

Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում մայիսի 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում մայիսի 19-ին և 21-22-ի երեկոյան ժամերին, 20-ի և 23-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Please enter a valid URL