ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն գրում է. «Այսօր «Անի գրանդ» հյուրանոցում տեղի ունեցավ Բագրատ սրբազանի հանդիպումը պահեստազորում գտնվող սպաների հետ: Հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով: Առանցքային թեման հայրենիքում առկա ճգնաժամային իրավիճակն է, երկիրը փրկելը:
Հանդիպումների շարքը, որ սրբազանը ունեցել է և շարունակվելու է հասարակայության տարբեր խմբերի հետ, իր ամփոփիչ արտահայտությունն է գտնելու մայիսի 26-ին հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում»: