Այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական գնահատեց՝ խոստումնալից, բուռն։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այսօր քաղաքական դաշտի 40-ից ավելի կուսակցությունների ու շարժումների հետ էր հանդիպել, արվեստի ու մշակույթի 300-ից ավելի գործիչների հետ, ապա նաև՝ 200-ից ավելի պահեստազորի սպաների հետ։
Քաղաքական ուժերի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ Բագրատ Սրբազանը նշեց՝ համախմբմանը կողմ են․
«Ուրախ եմ, որ այն գաղափարը, օրակարգը, որը մենք առաջադրել ենք, այսօր լիուլի արտահայտված էր։ Բոլորի մոտ համախոհությունը կա, մտքերը պարզ են, գործողություները՝ հստակ՝ ամեն մեկն՝ իր պատասխանտվության բաժնով։ Շատ ուրախ եմ դրա համար»։
Բագրատ Սրբազանը հավելեց, որ արվեստի ու մշակույթի գործիչներն էլ հանդիպման ժամանակ տաարբեր առաջարկներ ու նախաձեռնություններ են ներկաայացրել։
Զինվորականների հետ փակ հանդիպմանն անդրադառնալով՝ նա ասաց․
«Մեր պահեստազորի սպաներն էին, գեներալներ, ճանապարհ անցած մարդիկ, որոնք, դժբախտբար, այս ավերիչ պատերազմից հետո և՛ հոգեբանական, և՛ այլ կերպով, ինչպես մեր ժողովուրդը, ծանր վիճակում են գտնվում։ Նրանք իրենց պատրաստակաամությունն են հայտնել թե՛ մասնակից լինելու շարժման ընթացքին, թե՛ նաև ավելի մեծ թվով հավաքվելու։ Այս հանդիպմանը 200-ից ավելի սպաներ էին՝ երիտասարդ սերնդից մինչև ավելի ավագները, ինչը մեզ որոշակի իմաստով նաև հույս է ներշնչում։ Մենք բոլորին խնդրել ենք, որ հայեցակարգեր կազմեն՝ ինչպես են տեսնում զարգացումն իրենց ոլորտներում»։