Այսօր երեկոյան Հրազդանում Վանատուր թաղամասի եկեղեցու բակում կրակոցներ են հնչել, կան զոհեր և վիրավորներ։ Hraparak.am-ին պատմեցին, որ դեպքի մասնակիցները նախ հոգեհանգստի արարողության են մասնակցել, որից հետո մեքենաներով դուրս են եկել և հենց մեքենաների միջից էլ միմյանց վրա կրակոցներ են արձակել։
Մեր տեղեկություններով երկու զոհ և նույնքան վիրավոր կա, մահացածներից մեկը Հրազդանում հայտնի` Դերոյի Արսենը, քրեական հեղինակություն վայելող անձնավորություն էր։ Նշենք նաև, որ քաղաքացիների պատմելով, այս պատմությունը հնարավոր է` ինչ֊ որ տեղ առնչություն ունի մոտ երկու տարի առաջ կատարված մեկ այլ սպանության հետ։
Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք ծաղկաձորցի Ծուռ Վարդանի առեղծվածային սպանությանը, որը մինչ այժմ բացահայտված չէ։ Լավատեղյակների պատմելով Դերոյի Արսենը և Ծուռ Վարդանը մտերիմ ընկերներ էին։