Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղեկացանք, որ տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել։ Գնացեք և ստացեք։
Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա՝ մեքենաների իրավունքների պաշտպանն է միջամտել, թե Արթուր Դավթյանի ներկայությունն է իրավիճակ փոխել, թե ուրիշ ինչ է եղել։ Ամեն դեպքում, սկսել են մեքենաները վերադարձնել»։