Search
Close this search box.

Անձրև, ամպրոպ. եղանակը Հայաստանում

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մայիսի 18-22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում մայիսի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Please enter a valid URL