Կիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփման ժամանակ, Բագրատ Սրբազանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այդ պահին Կիրանց գյուղում է։
«Կիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար և փոխհատուցում են առաջարկել, սակայն մարդիկ չեն ընդունել առաջարկը և ասել են, որ մեր տները, մեր հայրենիքը գումարով վաճառող չենք։
Կիրանցում պայքարը շարունակվում է, ժողովուրդը տրամադրված է։ Կիրանցեցիները ոգևորված են Երևանում տեղի ունեցող պայքարից, և իրենք էլ Կիրանցում են պայքարելու»,-հայտնել է նա։