Search
Close this search box.

ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ Զախարովա

Եվրամիության կոչը՝ ապահովել Վրաստանում բողոքի ազատությունն առանց ԱՄՆ-ին, Հայաստանին և Մոլդովային ուղղված նույն կոչերի, հնչում է որպես միջամտություն երկրի գործերին՝ իշխանափոխության նպատակով:

Այս մասին Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։

Եվրամիությունը պետք է հետևողական լինի և կոչ անի իշխանություններին, օրինակ՝ ԱՄՆ-ին, Հայաստանին, Մոլդովային՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։

Հակառակ դեպքում դա կարող է մեկնաբանվել որպես միջամտություն պետության ներքին գործերին՝ նպատակ ունենալով ռեժիմի փոփոխության»,- գրել է նա։

Please enter a valid URL