Ռուսաստանը թույլ չի տա, որ իրեն վերջնագիր ներկայացնեն Ուկրաինայի հարցով։ Այս մասին Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ Ժնևում կայանալիք հանդիպման իմաստն այն է, որ հնարավորինս շատ երկրներ հավաքվեն և Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմանները պարտադրեն Ռուսաստանին՝ որպես վերջնագիր։
Նշենք, որ Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը կանցկացվի Շվեյցարիայում հունիսի 15-16-ը: Ռուսաստանը ներկա չի լինի։