Search
Close this search box.

Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան

Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի ու օրակարգն էլ ասի՝ կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չեմ տեսնում. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե լինի առաջարկ, արդյո՞ք կհանդիպի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։

Հարցին՝ օրակարգը պա՞րզ չի՝ նա արձագանքեց. «Ոչ, պարզ չի, ես գիտեի Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգությունն է օրակարգը: Հիմա շարժում է ընթանում, մարդիկ իրենց տեսակետն արտահայտում են, անհնազանդության ակցիաներ են անում, ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են»,-ասաց նա։

Թունյանը նշեց, որ շարժման օրակարգը խիստ տարբերվում է իրենց օրակարգից:

Please enter a valid URL