Search
Close this search box.

Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի եւ օրակարգը ասի, կմտածեմ. Բաբկեն Թունյան

Ես բացառում էի, որ երբեւէ կունենանք մի իրավիճակ, երբ Եկեղեցին փաստացի իշխանափոխության օրակարգով շարժում կնախաձեռնի, բայց կյանքն անպես է փոխվել, որ ոչ մի բան չի կարելի բացառել: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Հարցին, արդյոք հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին եւ եթե լինի առաջարկ, արդյոք կհանդիպի, նա պատասխանել է. «Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի եւ օրակարգը ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Հարցին՝ օրակարգը պարզ չէ՞, նա արձագանքեց. «Ոչ, ես գիտեի Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգությունն է օրակարգը:

Հիմա շարժում է ընթանում, մարդիկ իրենց տեսակետը արտահայտում են, անհնազանդության ակցիաներ են անում, ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են: Հիմա եթե իրենց կհաջողվի ժողովրդի մեծամասնությանը համոզել կամ իմպիչմենթի գործընթացը ավարտին հասցնել, ինչքան հիշում եմ՝ ժամկետներ էլ էին նշում, այդ գործընթացը յուրաքանչյուր ոք կարող է տանել առաջ: Որեւէ խնդիր չեմ տեսնում»:

Թունյանը նկատեց, որ այն օրակարգը, որը կա շարժման մոտ, խիստ տարբերվում է իրենց օրակարգից:

Անդրադառնալով Կիրանցում ստեղծված իրավիճակին ՔՊ-ական պատգամավորն ասել է․ «Իմ տեղեկություններով Կիրանցի ճանպարհն այս պահին բաց է: Բնական է, որ մարդիկ ունեն դժգոհություններ եւ ակնհայտ են այդ դժգոհություններն ու մտահոգությունները: Դրա հանմար կա գործընթաց, որը ՀՀ կառավարությունը կատարում է: Ինչ որոշում էլ ընդունվում է, միշտ լինում են դժգոհ մարդիկ, եւ գոհ մարդիկ: Հասկանալի է, որ մեր որոշ քաղաքացիների համար անհարմարություններ են ստեղծվում, իրենց ունեցվածքի հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն, բայց եթե դա անհրաժեշտ է Հայաստանը ընդհանուր անվտանգության տեսանկյունից, ուրեմն պետք է հավասարակշռվի այդ ամենը»:

Please enter a valid URL