Search
Close this search box.

«Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք, և ձեր կյանքը նորմալ հունին կվերադառնա».Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Հարբին քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Հարբինի բնակիչներից իր այցի պատճառով անվտանգության խստացված միջոցառումների համար։ Նա կատակով նշել է. «Մենք շուտով կհեռանանք», հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։

«Ուզում եմ ուղղակի ներողություն խնդրել քաղաքի բնակիչներից այն բանի համար, որ մեր պատճառով (ես դա տեսա), անվտանգության բավականին խիստ միջոցներ են ձեռնարկվել։ Դե, ես մեղավոր չեմ, էլ ի՞նչ ասեմ»,- ժպտալով նշել է ՌԴ նախագահը:

Ըստ Վլադիմիր Պուտինի` տեղի անվտանգության աշխատակիցներն աշխատում են պրոֆեսիոնալ և կոշտ, «ինչպես պետք է», թեև դա «որոշակի անհարմարություններ է առաջացնում քաղաքացիների համար»:

«Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք, և ձեր կյանքը նորմալ հունին կվերադառնա»,-ասել է Պուտինը։

Please enter a valid URL