Ռուսաստանը ներկայումս Խարկովը գրավելու ծրագիր չունի, Հարբինում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է Խարկովին, ապա այսօր նման ծրագրեր չկան»,- պատասխանել է նախագահը։
Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը Խարկովի ուղղությամբ ՌԴ զինված ուժերի գործողությունը կապել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծություններին ի պատասխան սանիտարական գոտու ստեղծման հետ։
Նախագահը հավելել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում։