Search
Close this search box.

Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ

Մարզպետն հանդիպման ժամանակ ասել ա, էսօր էլ համաձայնությունը տաք, տրակտորները կբերենք գյուղ, կսկսենք նոր ճանապարհը կառուցել: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանցի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ պատմելով կիրանցեցիների և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի փակ հանդիպման մասին:

«Ասել է ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժողովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի»,-ասաց Կիրանցի բնակիչը՝ հավելելով, որ հանդիպմանը գյուղից 10-12 տղամարդ էին ներկա:

Բնակչի խոսքով, մարզպետի հետ հանդիպելու համար գյուղացիները ժամանակավորապես բացել էին ճանապարհը, և գնացել գյուղապետարանի մոտ, որպեսզի գոնե հանդիպման ավարտին կարողանան խոսել Հայկ Ղալումյանի հետ, սակայն մարզպետը հանդիպման ավարտից հետո՝ առանց հանդիպմանը ներկա չգտնված գյուղացիների հարցերին պատասխանելու, հեռացել է:

Կարեն Ղազարյանի խոսքով, գյուղացիները պատրաստվում են դեռևս փակ պահել ճանապարհը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի գյուղապետարանում փակ հանդիպում է կազմակերպել գյուղի բնակիչների հետ:

Please enter a valid URL