Search
Close this search box.

Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Նա տեղեկացրեց, որ այժմ մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի տղամարդկանց հետ։ Հանդիպմանն արգելվել է լրատվամիջոցների մուտքը։

Երեկ ամբողջ օրվա ընթացքում կիրանցեցիները պահանջում էին հանդիպում Տավուշի մարզպետի հետ։ Վերջինս համաձայնել էր հանդիպել գյուղի դպրոցի մոտ՝ առանց լրատվամիջոցների ներկայության։ Գյուղացիներն այս պայմանին չէին համաձայնել՝ հայտարարելով, որ թաքցնելու բան չունեն։ Արդյունքում մարզպետի հետ հանդիպում այդպես էլ չէր կայացել։

Please enter a valid URL