Search
Close this search box.

Ինչ եղանակ սպասել առաջիկայում

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում սպասվում են տեղումներ, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով։ Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում մայիսի 17-ի գիշերը առանձին շրջաններում ինտենսիվ տեղումներ կդիտվեն, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում մայիսի 17–ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14…+16 աստիճան։

Please enter a valid URL