Search
Close this search box.

ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Սուրեն Պետրոսյան

ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության:
Կիրացում տեղի ունեցողը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Որևէ իշխանություն իրավունք չունի նման կերպ նսեմացնելու իր քաղաքացու արժանապատվությունը, ահաբեկելու և պատերազմի սպառնալիքի ներքո, ուղիղ իմաստով խլելու սեփականության իրավունքով մարդուն պատկանող հողը, տունը:

Ակնհայտ է, որ Բաքվի պարտադրանքով կատարված սահմանազատումը չի բխում Հայաստանի շահերից։ Ավելին, ըստ մամուլի տեղեկությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում միջպետական ճանապարհի մի հատվածը և գազատարը, ինչը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար։

Այս իշխանությունը պարտավոր է հաշվի նստել կառավարության և վարչապետի անհապաղ հրաժարականի՝ հանրային պահանջի հետ:
Ժողովրդի և շարժման առաջնորդների հետ երկխոսություն սկսելուն այլընտրանք չկա:
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է: Սա է պետության ու պետականության կործանումը կանխելու միակ ճանապարհը:

Please enter a valid URL