Այսօր՝ մարտի 3-ին՝ ժամը 16:17-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes C» մակնիշի 35 MD 236 (վարորդ՝ 1984 թ. ծնված Զ. Ա.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 35 FO 965 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր` 1966 թ. ծնված Ա. Ա.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Լուսանկարները՝ shamshyan.com-ի