«Մարզպետը եթե լավ տղա ա, ճիշտ տղա ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խաբել ա մեզ, ոչ մի ստույգ բան չի կարող ասել»,- ասում է կիրանցցի կինը, ով համագյուղացիների հետ փակել է միջպետական ճանապարհը։ Նրա խոսքով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գյուղացիներին հրավիրել է իր մոտ, սակայն պահանջում են, որ մարզպետն ինքը գա բնակիչների հետ հանդիպման։