Search
Close this search box.

Բաքվում երկարացրել են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 5 ամսով։

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարան միջնորդություն էր ներկայացվել անցյալ տարվա սեպտեմբերից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարացնելու մասին։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը նախկին պետնախարարին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական սահմանն անօրինական հատելու» և «անօրինական զինված կազմավորումների ստեղծմանը մասնակցելու» հոդվածներով։

Please enter a valid URL