Search
Close this search box.

Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն. Փաշինյան

Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվեց այս անգամ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ադրբեջանական կողմը եւս հակված է գործընթացը շարունակել սահմանազատման նույն ձեւաչափով, նույն ալգորիթմով, որը այս անգամ մենք կիրառեցինք»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացրած որոշումներն իրագործելու հարցով զբաղվել։

«Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ իրականացնում են ծառայություն: Այսինքն՝ այն պահից, երբ տեղադրվեցին սահմանային սյուները, սահմանապահ զորքերը տեղակայվել են։ Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որ մշտական ծառայություն իրականացնեն: Մյուս հատվածներում եւս այս գործընթացը տեղի կունենա»,- հավելեց Փաշինյանը։

Please enter a valid URL