Search
Close this search box.

«Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց

«Հրապարակ»-ը գրում է․ «Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս ոստիկանական զորքերին պարգևավճար են փոխանցել՝ 100 հազարական դրամ։ Խոսքն այն ոստիկանների մասին է, որոնք այս օրերին ջանասիրաբար զբաղված են Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու գործով և վայրագորեն ցրում են հակաիշխանական ցույցերը, բերման ենթարկում մարդկանց։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Ոստիկանության զորքերը պարգևավճարներ չեն ստացել»։ Այլ պատասխան չէինք էլ ակնկալում, քանի որ դա չի եղել օրինական հրամանով, այլ հաշիվներին փոխանցել են գումար՝ շեշտելով, որ լավ ծառայության դիմաց է։
Ի դեպ, մեզ ասացին նաև, որ ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանի կինը` Հասմիկ Շահնազարյանը, մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած մեկ միլիոնանոց ընթրիքին: ՆԳ համակարգում ակտիվ խոսում են, որ ներքին զորքերի հրամանատարը բոլոր ֆրոնտներում անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ակնկալում է առաջիկայում գեներալի կոչում ստանալ և նշանակվի առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատար»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Please enter a valid URL